Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Գործում է «Տիեզերք» ակումբի աստղացուցարանը

Գործում է «Տիեզերք» ակումբի աստղացուցարանը
26.05.2012 | 05:06

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեդիակենտրոնում» իր գործունեությունն է սկսել «Տիեզերք» ակումբի աստղացուցարանը, որն իր տեսակով նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջինն է և նպատակ ունի հասարակության շրջանում հետաքրքրություն արթնացնել աստղագիտության նկատմամբ, ինչպես նաև դպրոցահասակներին գիտականորեն հիմնավորված աստղագիտական գիտելիքներ մատուցել: Աստղացուցարանում ցուցադրվում են ֆիլմեր, որոնք ստեղծված են հատուկ 360˚-ով, այսինքն, բոլոր կողմերից դիտելու, ինչպես նաև գլխավերևում ցուցադրելու համար: Այն հիանալի տարածական զգացողություններ է արթնացնում, հնարավորություն է ընձեռում նաև արհեստականորեն ստեղծել վիրտուալ երկինք և օգտվողներին ծանոթացնել երկնակամարի պայծառ աստղերի, հայտնի համաստեղությունների հետ:
Նշենք, որ «Տիեզերք» ակումբի հիմնադիրն է աստղագետ, ՀՀ ԱԱ Բյուրականի աստղադիտարանի նախկին գիտաշխատակից ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Ակումբի գործունեության հիմնական շեշտը ուսուցողական պարապմունքների անցկացումն է՝ Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք» գրքում զետեղված նյութի հիման վրա: Ակումբը ղեկավարում է երիտասարդ աստղագետ, ՀՀ ԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից ԼԵՎՈՆ ԱՐԱՄՅԱՆԸ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • «Տիեզերք» ակումբ
  • «Տիեզերք» ակումբ2
Դիտվել է՝ 4442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ